29/08/2023 18:30
Արցախի ԱԺ արտահերթ նիստում գերիշխող է եղել տեսակետը, որ Ակնայից Ստեփանակերտ ճանապարհը բացելու առաջարկը կործանարար է (Տեսանյութ)
Երեկ Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է կայացել: Պատճառը Հակարիի ապօրինի անցակետից Արցախի ևս երեք քաղաքացու առևանգումն էր, բայց քննարկման ենթակա հարցերն ավելի շատ էին և կուտակվել են արդեն բավական ժամանակ: Արտահերթ նիստին մասնակցել են հանրապետության գործող և նախկին նախագահները, քաղաքական ու հանրային գործիչներ: Արտահերթ նիստն ավելի քան վեց ժամ է տևել, ընթացել դռնփակ ռեժիմով: Քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել: Որոշ փակագծեր բացել է նախագահ Հարությունյանը՝ նիստի ավարտից հետո հրապարակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը: Արցախի ԱԺ արտահերթ նիստում գերիշխող է եղել տեսակետը, որ Ակնայից Ստեփանակերտ ճանապարհը բացելու առաջարկը կործանարար է
Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը