29/08/2023 18:21
Պետական շահերի դեմ հանցագործությունների, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել․ Սեպտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակ․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը կոչ է արել սեպտեմբերի 2-ին մասնակցել Ազատությունյան հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին։
«2018թ.-ի Հայաստանի ռազմաքաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը 2023թ․ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Հաջորդ յուրաքանչյուր քայլն ավելի վատն է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախումն ավելի կործանարար է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր գործողությունն և միջազգային հանդիպումնավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:
Հաջորդ յուրաքանչյուր օրն ավելի է խորացնելու Հայաստանի ռազմաքաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:
Հաջորդ յուրաքանչյուր շաբաթն իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:
Հաջորդ յուրաքանչյուր ամիսը Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:
Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի:
Այլընտրանք ուղղակի չկա:
Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00՝ Ազատության հրապարակ»,- գրել է Զաքարյանը: