29/08/2023 21:29
ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանին առևանգած Ադրբեջանի դեմ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաեւ Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի եւ ընթացող քրեական վարույթի մասին»,- նշված է հաղորդագրությունում։