29/08/2023 22:13
Արտառոց դեպք Երևանում. 32-ամյա կնոջը գումար է տվել, հետո պահանջել է, որ այն հետ վերադարձնի, բաժանվի ամուսնուց, իսկ հետո կուրծքը նկարի ու ուղարկի իրեն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում օգոստոսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 32-ամյա Ծ. Հ.-ի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտնել է, որ իր ծանոթ Ալեքսանդր Չ.-ն իրեն որպես օգնություն գումարներ է տվել, իսկ որոշ ժամանակ անց գումարները հետ է պահանջել:
Արդեն ոստիկաններին Ծ. Հ.-ն հայտնել է, որ իր ծանոթը գումարները ոչ միայն հետ է պահանջում, այլև սպառնացել է, որ հաղորդագրությունները կհրապարակի և որպես օգնություն տված գումարներից բացի պահանջել է, որպեսզի նա ամուսնուց բաժանվի և իր կուրծքը նկարի, ուղարկի իրեն: