29/08/2023 22:45
Պակիստանում քրիստոնեական եկեղեցիների վրա հարձակման մեղավոր են հռչակել «թշնամական հատուկ ծառայություններին»
Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆեյսալաբադ քաղաքի քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների վրա իրականացված լայնածավալ հարձակումների հետևում կանգնած են «թշնամական հատուկ ծառայությունները»։
Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Պակիստանի Փենջաբ նահանգի ոստիկանության գլխավոր տեսուչ Ուսման Անվարը։ Այդ մասին հայտնում է The Express Tribune-ը։
«Թշնամական հատուկ ծառայությունները լավ մշակված ու համակարգված դավադրություն են հյուսել՝ իրենցից ուշադրություն շեղելու և այդ ուշադրությունը Պակիստանի վրա կենտրոնացնելու նպատակով, որպեսզի ապակայունացնեն վիճակը Պակիստանում»,- ասել է նա։
Որպես ապացույց՝ ոստիկանության պաշտոնյան նշել է, որ Ֆեյսալաբադ քաղաքի քրիստոնեական եկեղեցիների վրա հարձակումներ գործած անձանցից երկուսի բջջային հեռախոսների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք ուղղորդվել են օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից։
«Մենք Պակիստանի դեմ գործող թշնամական ցանց ենք չեզոքացրել, այնպիսի միջադեպեր, որոնք Ֆեյսալաբադ քաղաքում են տեղի ունեցել, այլևս չեն կրկնվի»,- հավելել է նա։
Նշենք, որ պակիստանյան քաղաքի քրիստոնեական եկեղեցիների վրա մահմեդականների հարձակումները 180 մարդ է ձերբակալվել։ տեղի են ունեցել օգոստոսի 16-ին՝ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում սկսել են շրջանառվել Ղուրանի այրված էջերի լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք, իբրև, հայտնաբերվել են քրիստոնյա բնակիչների տների մոտ։ Հարձակումներ են իրականացվել 22 քրիստոնեական եկեղեցու նկատմամբ, դրանք կողոպտվել են, այրվել են քրիստոնյաների 10 տներ, վանդալիզմի հետևանքով նյութական վնասը մի քանի տասնյակ միլիոն ռուպի է գնահատվում։ Ֆեյսալաբադում բռնություններ գործադրելու կասկածանքով 180 մարդ է ձերբակալվել։