29/08/2023 21:56
Ալիևը Մակրոնի հետ զրույցում նախապայման է առաջ քաշել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից, Ալիևը Մակրոնի հետ զրույցում նախապայման է առաջ քաշել՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է շահագործվել Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոններով։
Ադրբեջանական լրատվամիջոցներում Ստեփանակերտը ներկայացվում է «Խանքենդի»։