29/08/2023 22:30
Ավինյանը խուսափում է հրապարակային Արցախի վիճակի մասին խոսել, իսկ Իդալգոն, Փարիզի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի
Լուսանկարներից մեկում նախկինում մորուքավոր այս անձը ցանկանում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ, բայց խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել, հորդորելով լրագրողներին վերալեկներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ, ֆեյսբուքի իր էջում գրում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Իսկ մյուս լուսանկարի տիկինը 12 միլիոնանոց Փարիզի քաղաքապետն է։ Ֆրանսիացի։ Բայց իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու չիճն է։ Նրա հոգին ցավում է Արցախի, 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում։ Ու մինչ տիկին Իդալգոն հեռավոր Փարիզում վերջին նախապատրաստություններն էր տեսնում Արցախի համար, Երեւանի կենտրոնում մի խումբ ինծիլիգենտների հետ համերգ էր կազմակերպել ու երեւանցիներին հրավիրում էր քեֆ անելու», - նշել է Մանուկյանը։