29/08/2023 23:14
Աշնան առաջին օրերին Երևանում անձրև կգա
Սեպտեմբերի 1-3-ը Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օգոստոսի 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերի զգալի մասում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 1-3-ն՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի, 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։