29/08/2023 12:33
Մելանի Ժոլին և Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այդ մասին Ժոլին գրել է X-ում (նախկին Թվիթեր)։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի․
«Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում Եվրամիության ընդլայնման տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»։