29/08/2023 17:02
Կոտրել է պատուհանը, մտել ներս, ծեծել 82-ամյա կնոջն, ապա փորձել սեռական բռնության ենթարկել․ Մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա․ հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն տեղում տուժած 82-ամյա կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը 36-ամյա Տավուշի մարզի բնակիչ է, ով խոստովանել է արարքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։