29/08/2023 12:58
Փարիզի քաղաքապետը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք հումանիտար օգնության շարասյունը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող հումանիտար օգնության շարասյունը։ Նա վաղը կժամանի Հայաստան։
Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։