29/08/2023 19:51
Սոչի-Երևան, Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են օդանավերի տեխնիկական անսարքության պատճառով․ Fly One Armenia
Սույն թվական oգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով, հայտնել է Fly One Armenia ավիաընկերությունը։
«Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով:
Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն՝ FLYONE ARMENIA-ի կամ այլ ավիաընկերության միջոցով:
Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Սոչի-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։
Երևան - Եկատերինբուրգ – Երևան չվերթը չեղարկվե;լ է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով
Սույն թվական օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:
Չեղարկման մասին իրազեկվել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն։
Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է Fly One Armenia –ի հայտարարությունում։