30/08/2023 19:34
Ի՞նչ է դելիրիումը. Ո՞ր գործոններով է պայմանավորված
Դելիրումը մտավոր ունակությունների լուրջ խանգարում է, որը հանգեցնում է խառնաշփոթի կամ անկազմակերպ մտածողության և շրջապատի մասին կողմնորոշման կամ իրազեկության կորստի:
Այն հայտնի է նա որպես սուր օրգանական համախտանիշ: Խանգարումը սովորաբար առաջանում է արագ՝ ժամերի կամ մի քանի օրվա ընթացքում՝ առաջացնելով գիտակցության մթագնում, որը նույնը չէ, ինչ գիտակցության կորուստը կամ բացակայությունը: Դելիրումով մարդը չի կողմնորոշվում տեղի, ժամանակի կամ իրադրության մեջ։
Դելիրումը հաճախ կարող է պայմանավորված լինել մեկ կամ մի քանի գործոններով: Գործոնները կարող են ներառել ծանր կամ երկարատև հիվանդություն կամ օրգանիզմում անհավասարակշռություն, օրինակ՝ նատրիումի ցածր մակարդակ:
Խանգարումը կարող է առաջանալ նաև որոշ դեղամիջոցների, վարակի, վիրահատության կամ ալկոհոլի ու թմրամիջոցների օգտագործման հետևանքով:
Նշենք նաև, որ դելիրիումի ախտանիշները երբեմն շփոթվում են դեմենցիայի ախտանիշների հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն