30/08/2023 14:55
ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ու ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը քննարկել են ոլորտի հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներն ու փորձագետները հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է հաշվետվություն կատարված աշխատանքների ընթացքի և կատարվելիք ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են ոլորտին վերաբերող օրենսդրական բազմաթիվ հարցեր: