30/08/2023 22:10
Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի համահիմնադիր Արման Թաթոյանը ամերիկահայ փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնեանի հետ հրատապ զեկույց է պատրաստել․
«Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին:
Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։
Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։
Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչընդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:
Ակնայի ճանապարհը կօգտագործվի Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը
Ա․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար
Բ․Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։
Գ․ Ակնայի ճանապարհը գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։
Դ․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։
Ե․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար` չլինելով կաշկանդված որևէ բանով:
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բանով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
Ա․ Ակնայի ճանապարհը չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության կամ վարքագծի նկատմամբ:
Բ․ Գոյություն չի ունենա ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։
Գ․ Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց»: