30/08/2023 19:57
Բնության դեմ համաշխարհային պատերազմ է մղվում․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է նոր աշխատություն գրել բնության պաշտպանության թեմայով։ Նա ասել է, որ դա անում է, քանի որ շրջակա միջավայրի դեմ «սարսափելի համաշխարհային պատերազմ» է մղվում։
Բնությունը, ինչպես նշել է Հռոմի Պապը, Արարչի սուրբ պարգևն է։
«Մենք պետք է բնապահպանական և կլիմայական անարդարության զոհերի կողքին կանգնենք և ձգտենք վերջ տալ մեր ընդհանուր տան դեմ անիմաստ պատերազմին, դա սարսափելի համաշխարհային պատերազմ է»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը։
Նշենք, որ 2015 թվականին լույս է տեսել Ֆրանցիսկոսի «Փառք քեզ» (Laudato si) էնցիկլային հրատարակությունը՝ նվիրված բնության, շրջակա միջավայրի պաշտպանության խնդրին ու մարդու և բնության կապին։ Այսօր արդեն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտնել է, որ իր նոր աշխատությունը կհրատարակվի հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի հովանավոր Սուրբ Ֆրանցիսկոսի օրը։ Հենց այդ սրբի պատվին էլ արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն վերցրել է իր պապական անունը։