30/08/2023 19:25
Քանաքեռ-Զեյթունի բնակիչները օգոստոսի 30-ին, ժամը 19:00-23։00-ը պետք է փակ պահեն պատուհանները
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-23։00-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի բակային տարածքներում, Ազատություն-Բաբայան փողոցների խաչմերուկում, Դ. Անհաղթի 5-ի հարակից այգում, Պ․Սևակի 1/3, Ահարոնյան 10 հասցեներում, ծառերի բուժման նպատակով կիրականացվեն սրսկման աշխատանքներ:
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշված է հաղորդագրությունում։