30/08/2023 12:31
Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկային. Իշխանյան
Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք չէ նաև իմ կուսակցության վերաբերմունքը նաև մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները հայաստանյան գործընկերոջ հետ՝ ասաց ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նա վստահեցրեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։
Ըստ Դավիթ Իշխանյանի՝ այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է։
«Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկային, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ իմ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն անձնական համատեքստում չպետք է դիտարկել»,- նկատեց Իշխանյանը։