30/08/2023 18:22
Անհետ կորածների ծնողները հրաժարվում են դուրս գալ ՊՆ շենքից․ հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ
Անհետ կորածների ծնողները տևական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են խնդրում: Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, որոնք մամուլի հետ շփումներից խուսափող զանգվածն են և գրեթե հարցազրույցներ չեն տալիս լրագրողներին, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի:
Այս խաբեությունը վրդովվեցրել է նրանց: Հիմա նրանք ՊՆ շենքում են եւ հրաժարվում են դուրս գալ շենքից` հանդիպում են պահանջում նախարարի հետ: