30/08/2023 21:53
Անհայտ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում․ Պապիկյանի հետ հանդիպման պահանջը չի բավարարվել
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում, Sputnik Արմենիա-ին ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ` նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նա նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Պաշտոնյայի պատասխանները չեն գոհացրել հանդիպման մասնակիցներին։
«Մենք մնալու ենք ՊՆ-ում, գիշերելու ենք այստեղ»,– ասել է Մանավազյանը։
Նրա խոսքով` մինչ այս պահը Սուրեն Պապիկյանը չի այցելել իրենց։