30/08/2023 22:23
Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վարկածներից է նաև կանխամտածված չարագործությունը․ Պեսկով
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ պաշտոնական եզրակացություններ դեռ չկան, սակայն դիտարկված վարկածների թվում է նաև «միտումնավոր չարագործությունը», ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը
«Հետաքննության արդյունքում դեռ պաշտոնական եզրակացություն չկա, սակայն տարբեր վարկածներ են դիտարկվում, դրանց թվում է նաև, ինքներդ եք հասկանում՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ դիտավորյալ չարագործությունը և այլն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հորդորել է սպասել ՌԴ քննչական կոմիտեի կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին։