30/08/2023 21:33
Հայաստանում ԵՄ առաքելությունը պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա․ Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն անդրադարձել է Արցախում ստեղծված վիճակին։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- X -ի («Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է նա։