30/08/2023 16:19
Հերիք չի մարդու գլխին գործ են սարքել, մի բան էլ փորձել են գույքի վրա արգելանք դնել․ Աբրահամյանը՝ Աշոտյանի գործի մասին
Ընտանեկան միջավայրում մեծացած մարդը ո՞նց կարող է այսպիսի «զակազներ» կատարել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը` Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին:
Սրանց լկտիությունը տեսեք, հերիք չի մարդու գլխին գործ են սարքել, հետո անհիմն կալանքի տարել, դեռ մի բան էլ փորձել են գույքի վրա արգելանք դնել:
Մի հատ էլ միջնորդություն ներկայացրեք, որ բանտում նստած քիչ շնչի կամ քիչ քնի:
Սրանք տուն-տեղ երեխա չունե՞ն, որովհետև ընտանեկան միջավայրում մեծացած մարդը ո՞նց կարող է այսպիսի «զակազներ» կատարել», - գրել նա։