30/08/2023 10:28
Արցախ հումանիտար օգնություն ենք մատակարարում․ հաշված ժամեր են մնացել․ Փարիզի քաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն տեղեկացնում է, որ արդեն Հայաստանում է՝ Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Նա X-ում (նախկին Թվիթեր) գրել է, որ Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, սովի են մատնված, զրկված են ամեն ինչից․
«Մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամեր են մնացել»:
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն այցելել է Հայաստան՝ ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով: Ֆրանսիայի քաղաքներից ուղարկված հումանիտար օգնությամբ մեքենաները արդեն դեպի Արցախ ճանապարհին են։