30/08/2023 15:14
Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին. ֆրանսիացի պատվիրակ
Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը 2023 թվականին թույլ չի տալիս՝ արցախահայերն ազատ ապրեն, Սյունիքում հայտարարեց Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչը:
«Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, նորածինները բավականաչափ սնունդ չունեն, և խիստ սահմանափակ են գազի, լույսի ու ջրի պաշարները։ Եվ այդ մարդիկ այդ ամենինց զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է միջազգային իրավունքը: Ահա թե ինչու մենք բոլորս միացել ու կազմակերպել ենք մարդասիրական այս օգնությունը՝ թույլ տալու համար, որ մարդիկ արժանապատիվ ապրեն և դա մեզ արգելվեց, և հենց սա է, որ մենք ուզում ենք ազդարարել և դատապարտել: Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին»,-նշեց նա։
Նա կոչ արեց, որ այս նախաձեռնությունը կրկնվի այլ երկրների կողմից, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա: