Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան

31/08/2023 18:22

Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։

Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։

2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։ Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.

խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,

փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,

դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,

մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:

Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության, մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն ու ստանձնած պարտավորությունները։

Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում բռնատիրական ռեժիմի հաստատմանը։

Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։

Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։

Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։

Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեմ մոռացվելու վերջին հինգ տարվա հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։

Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ», Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։ Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։

Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։

Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։

Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։

Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ դարում դեռ սպասում է կանադացի հեծյալների։ Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։

Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։

Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ Այսօր, 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն Այսօր, 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան Այսօր, 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին Այսօր, 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ Այսօր, 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան Այսօր, 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը Այսօր, 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել Այսօր, 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Այսօր, 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Այսօր, 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում Այսօր, 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից Այսօր, 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան Այսօր, 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Այսօր, 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Այսօր, 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է Այսօր, 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները Այսօր, 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) Այսօր, 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին Այսօր, 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ Այսօր, 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Այսօր, 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել Այսօր, 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին Այսօր, 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան Այսօր, 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով Այսօր, 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ Այսօր, 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Այսօր, 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Այսօր, 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը Այսօր, 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում Այսօր, 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը Այսօր, 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից 20/12/2024 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները 20/12/2024 10:34 Դիմել եմ Փաշինյանին, իրավապահները պիտի զբաղվեն սուտ մատնություն կատարած հայտարարություններով. Թովմասյան 20/12/2024 10:26 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության ձեռնարկը 20/12/2024 10:09 Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը 20/12/2024 10:04 ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում 20/12/2024 10:01 Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով

Տվյալ բաժնի վերջին նյութերը