Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան

31/08/2023 18:22

Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։

Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։

2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։ Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.

խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,

փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,

դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,

մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:

Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության, մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն ու ստանձնած պարտավորությունները։

Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում բռնատիրական ռեժիմի հաստատմանը։

Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։

Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։

Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։

Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեմ մոռացվելու վերջին հինգ տարվա հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։

Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ», Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։ Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։

Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։

Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։

Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։

Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ դարում դեռ սպասում է կանադացի հեծյալների։ Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։

Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։

Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:09 Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին Այսօր, 17:00 Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում Այսօր, 16:45 Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են Այսօր, 16:24 Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան Այսօր, 16:12 Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա Այսօր, 16:07 Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան Այսօր, 16:01 Ալիևն առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել Այսօր, 15:52 ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների. «Փյունիկ»-ի հայտարարությունը Այսօր, 15:40 Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո Այսօր, 15:32 Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով Այսօր, 15:12 Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել Այսօր, 15:11 «Օզոն» ընկերությանը պատկանող «Ford Transit»-ը կողաշրջվել է Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք Այսօր, 14:59 Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանից նոր լուսանկարներ է հրապարակել Այսօր, 14:56 Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ Այսօր, 14:53 Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Թրամփին՝ կոչ արել միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան ծրագրի համար Այսօր, 14:39 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում Այսօր, 14:39 ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Այսօր, 14:18 Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ Այսօր, 14:06 Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան Այսօր, 13:56 Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան Այսօր, 13:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Այսօր, 13:37 Օդի ջերմաստիճանը դարձյալ կնվազի Այսօր, 13:32 ԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան Դանիելյան Այսօր, 13:12 ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը Այսօր, 12:43 Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու Այսօր, 12:40 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները «Վարդան Աճեմյանի» անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը (Տեսանյութ) Այսօր, 12:37 Ամերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել» Այսօր, 12:33 Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունը Այսօր, 12:28 Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում Այսօր, 12:23 Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան Այսօր, 12:20 «Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել Այսօր, 12:15 Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա Այսօր, 12:08 Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը Այսօր, 12:04 Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am Այսօր, 12:01 Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից Այսօր, 11:57 Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում Այսօր, 11:53 Այսօր պատմություն ենք կերտել, սա պարզապես խելահեղություն է. ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ Այսօր, 11:50 Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար Այսօր, 11:39 Ամերիկայի ժողովուրդն այս գիշեր Դոնալդ Թրամփին փոփոխությունների «բյուրեղյա մանդատ» է տվել. Իլոն Մասկ Այսօր, 11:32 Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում Այսօր, 11:30 Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:22 Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշում են իրենց հաղթանակը. սպասվում է Թրամփի ելույթը (Տեսանյութ) Այսօր, 11:15 Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 11:11 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Հանրապետականները մեծամասնություն են ստանում Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում Այսօր, 11:07 Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան Այսօր, 10:58 Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում. The Hill Այսօր, 10:57 Կոմիտասի պողոտայում 26 և 27 տարեկան օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով Այսօր, 10:56 Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են Այսօր, 10:53 Ադամ Շիֆն ընտրվեց ԱՄՆ Սենատոր՝ Քալիֆորնիայից Այսօր, 10:47 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան Այսօր, 10:45 Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր Այսօր, 10:38 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Այսօր, 10:35 Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան Այսօր, 10:33 «Ժողովուրդ». ՀԿ-ները պահանջում են հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին Այսօր, 10:23 Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 10:06 Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթե բռունցքով»․ Աբրահամյան Այսօր, 09:59 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն իրենց միջոցներո՞վ են պատրաստվում մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու Այսօր, 09:51 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել» Այսօր, 09:45 «Հրապարակ». Սիսիանի նորընտիր ղեկավարը «կարևոր» որոշում է կայացրել. հարազատ քեռուն պատվոգիր է հանձնել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». ԱԺ հյուրասիրությունների պայմանագրում 20 գրամ սև ձկնկիթը վերնագրված է «պետության կարիքների համար» Այսօր, 09:42 «Հրապարակ». Ինչու են որոշել մինչև ապրիլ երկարաձգել արցախցիներին տրվող սոցիալական ծրագիրը Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Մի շարք ՔՊ-ականներ կկանչվեն դատարան Այսօր, 09:37 «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահ. նման կարգավիճակ բուհերի պատմության մեջ չկա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել 05/11/2024 22:31 ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել 05/11/2024 22:07 Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը 05/11/2024 21:44 Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով 05/11/2024 21:11 Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն․ Արտակ Զաքարյան 05/11/2024 20:55 Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը, հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ 05/11/2024 20:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին 05/11/2024 20:25 Լարսը փակ է բեռնատարների համար 05/11/2024 20:10 Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո 05/11/2024 19:50 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց 05/11/2024 19:38 Միգրեն․ Նոպայի պատճառները 05/11/2024 19:22 Պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն 05/11/2024 19:05 Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը 05/11/2024 18:53 Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել 28 մասնակիցների հետ 05/11/2024 18:38 Մեր երիտասարդությունը, կարծես, որդնել է. Եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ) 05/11/2024 18:28 «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկել 05/11/2024 18:13 Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը 05/11/2024 17:56 Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է կատարվել 05/11/2024 17:41 Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվում են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները 05/11/2024 17:27 «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հակառակը, նոր ռիսկեր կստեղծի»․ Լավրովը պնդում է՝ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին չի շտապեցնում՝ խաղաղության պայմանագիր կնքել 05/11/2024 17:14 Փաշինյան․ «Չենք ուզում խամաճիկային, գործադիր իշխանության կամակատար դատական համակարգ» 05/11/2024 17:01 Աննախադեպ «բարեփոխումը» մնաց թղթի վրա․ Անցումն էլեկտրոնային դեղատոմսերին հետաձգվում է 05/11/2024 16:44 FPWC-ն արհեստական կերակրման ծրագրի միջոցով կարողացել է նվազեցնել արջերի այցելությունները բնակավայրեր․ Լուսանկարներ 05/11/2024 16:26 Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ. Պաշտպանության նախկին նախարարը՝ հետախույզներին 05/11/2024 16:04 Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին 05/11/2024 15:44 «Հորեղբորս բիզնեսն է, ես կապ չունեմ». Սոցապ նախարարը՝ ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտման մասին 05/11/2024 15:30 Փորձագիտական աշխատաժողով՝ Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման շուրջ 05/11/2024 15:25 Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ի նախօրեին 05/11/2024 15:13 Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար. Վլադիմիր Պուտին 05/11/2024 15:05 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ 05/11/2024 14:53 Պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին 05/11/2024 14:26 Հավատքի համար նահատակված Սուրբ Սարգիսի մարմինը Հայաստան է տեղափոխել Մեսրոպ Մաշտոցը և ամփոփել Ուշի գյուղում. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 05/11/2024 14:13 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է առանց տեղումների եղանակ 05/11/2024 14:07 Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը 05/11/2024 13:59 Նիկոլ Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների շուրջ 35 տոկոսը, դժգոհ՝ շուրջ 57 տոկոսը

Տվյալ բաժնի վերջին նյութերը