31/08/2023 21:23
Ինչպե՞ս կարող ես ապրել, ինչպե՞ս կարող ես եղբայրներիդ, քույրերիդ ոչնչացնելու ճանապարհը բռնել՝ պատրվակելով, թե մյուս եղբայրներիդ ու քույրերիդ ես «փրկելու»․ Մարդ սպանողը միշտ էլ մարդ սպանող է
Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Բարգատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Մենք պետք է ամբողջ ժողովրդով դարձի գանք։ Մեր դարձի գալու պատմությունն է այսօր հյուսվում, ոչ թե մեղքի մեջ ավելի խորանալու։
Ամբողջ տունդ փլատակ է, գլխիդ է թափվում, ա՛յ ամբարտավան մարդ, այ կործանարար։ Ինչպե՞ս կարող ես այդպես ապրել, ի՞նչ խղճով, ի՞նչ սրտով, ի՞նչ մտքով, ի՞նչ արյունով՝ մարմինդ մեծացնելով, նյութական հնարավորություններդ լայնացնելով, հայհոյախոս բերանով։
Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կարող ես ապրել։ Ինչպե՞ս կարող ես եղբայրներիդ, քույրերիդ ոչնչացնելու ճանապարհը բռնել՝ պատրվակելով, թե մյուս եղբայրներիդ և քույրերիդ ես փրկելու։
Մարդ սպանողը միշտ էլ մարդ սպանող է, անկախ նրանից, թե ում է ուզում «փրկել»։
Մարդ սպանողը միշտ էլ մարդ սպանող է, անկախ նրանից, թե ում է ուզում «փրկել»»։