31/08/2023 22:27
Իրանական հետախուզությունը իսրայելական «Մոսադին» մեղադրել է ռազմարդյունաբերական օբյեկտներում մեծ դիվերսիա նախապատրաստելու մեջ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ իսրայելական արտաքին հետախուզական «Մոսադ» ծառայությունը Իրանի պաշտպանական համալիրի օբյեկտների նկատմամբ դիվերսիաներ է նախապատրաստել, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ անմիջականորեն «Մոսադի» կողմից ղեկավարվող հանցավոր խմբի անդամները ցանկացել են խափանել Իրանում հրթիռների արձակումը` մատակարարելով անորակ և խոտանված մասեր, ինչի հետևանքով հրթիռները պետք է պայթեին՝ հենց արձակելիս։
Իրանական հետախուզությունը ձերբակալել է դիվերսիայի մեջ կասկածվող բոլոր անձանց։