31/08/2023 17:54
ՀՀ երրորդ նախագահը կարծիք է հայտնել Արցախում կադրային փոփոխությունների վերաբերյալ (Tert.am)
Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նախագահ Սարգսյանի գրասենյակից լրատվամիջոցին փոխանցել են.
«Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա»: