31/08/2023 23:25
Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է ՀՀ Զինված ուժերի մասին ապատեղեկատվություն տարածելու գործին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:
Նշենք, որ երեկոյի ընթացքում սա ադրբեջանական կողմի տարածած երրորդ ապատեղեկատվությունն է։