31/08/2023 22:03
Ֆրանսիայի դպրոցներում մուսուլմանական հագուստ կրելը կարգելվի
Ֆրանսիայում նոր ուսումնական տարվանից, որն սկսվում է սեպտեմբերի 4-ին, արգելվելու է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրելը։ Արգելքը վերաբերում է երկու սեռերի աշակերտներին․ արգելվելու է ոչ միայն կանանց հագուստը՝ աբայան, այլև տղամարդկանցը՝ կամիսը։ Այդ մասին France Inter-ի եթերում հայտնել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության հետ հարցերի նախարար Գաբրիել Աթալը։
«Աշակերտներին կդիմավորեն դպրոցներում և կբացատրեն այս կանոնի իմաստը, թե ինչու չի կարելի դպրոցում կրել աբայա կամ կամիս»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ մուսուլմանական հագուստով դպրոց ներկայացած աշակերտները չեն կարողանա մտնել դասարան։ Նրա խոսքով՝ որոշ աշակերտների այս նոր կանոնը հասկանալու համար մի քանի օր կպահանջվի։
2004 թվականի մարտից Ֆրանսիայի կրթական հաստատություններում օրենքով արգելված է կրոնական խորհրդանիշներ կամ կրոնական պատկանելությունը խորհրդանշող հագուստ կրելը։ Օրենքի ընդունումից հետո պարբերաբար բանավեճեր են ծագում մուսուլմանական հագուստ կրելու արգելքի հարցի շուրջ։