31/08/2023 15:14
«Մենք չգիտենք՝ ձեր էրեխեքն ուր են, ինչ են․․․»․ քաշքշուկ՝ անհետ կորած զինվորների ծնողների և փոխնախարար միջև․ «Փաստինֆո»
Էջմիածնի քիմիկների զորամասի անհետ կորած համարվող զինծառայողների և ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի միջև երեկ քաշքշուկ է տեղի ունեցել, ընդ որում, նախարարության շենքում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում զինծառայողներից մեկի ծնողը՝ Կարինե Մանավազյանը, պատմել է, որ իրենց ավելի վաղ խոստացված է եղել նախարարի հետ հանդիպում՝ դեռևս մայիսի 2-ից սկսած։ Խոստացված հանդիպումը, սակայն, ամեն անգամ ինչ-որ պատճառաբանությամբ հետաձգվել է։ Ըստ զրուցակցի, երկարատև պահանջներից հետո իրենց վերջապես թույլատրել են մուտք գործել ՀՀ ՊՆ տարածք։
«Բավականին էլ ուշ ընդունեցին։ Ներս մտնելուց հետո սպասեցինք, որ պետք է Պապիկյանը գար, ինքը չեկավ։ Ուղարկեց փոխնախարար Արման Սարգսյանին։ Նա էլ եկավ, խոսեց ահագին դեսից- դենից։ Մարդկանց այն աստիճանի կատաղեցրեց, որ... մենք հայտարարեցինք, որ մենք մեր էրեխեքին ձեզ ենք տվել, հիմա հետ ենք պահանջում՝ փոխնախարարն էսպես արեց. «Ձեր երեխեքից ոչ մեկս էլ տեղյակ չենք։ Մենք չգիտենք՝ ձեր էրեխեքն ուր են, ինչ են... իր այդ տոնը, իր այդ ասելու ձևը... այդտեղ ժողովրդին կատաղեցրեց, բավականին լուրջ քաշքշուկ եղավ, ընդհուպ մինչև անվտանգությունն եկավ, խառնվեց։ Փառք Աստծո, ինքը հանգստացրեց՝ ասելով, որ հասկանում է ծնողների վրդովմունքի պատճառը։ Ինքն էլ հասկացավ իր սխալը»,- պատմեց ծնողը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։