31/08/2023 09:49
«Փաստ». «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել էր 58 հազար ստորագրություն: Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:
Ստորագրությունները ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, և «Հայաքվեն» այդ օրը հրավիրում է նախաձեռնությանն աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ՝ «միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ՝ հետամուտ լինելու օրենքի ընդունմանը»։