31/08/2023 12:43
ՔՊ երեսփոխանները պիտի հասկանան, որ եթե պատմության ճիշտ կողմն ընտրել չկարողանան, իրենք ու իրենց սերունդները հավերժ կրելու են խարանը, որն արդեն յուրացրել է Փաշինյանը. Մամիջանյան
ՔՊ-ն, իրենց երեսփոխանները պիտի հասկանան, որ եթե պատմության ճիշտ կողմն ընտրել չկարողանան, ապա իրենք, իրենց սերունդները, հարազատները հավերժ կրելու են այն խարանը, որը արդեն յուրացրել է Նիկոլ Փաշինյանը ու, կարծես, հպարտ է դրանով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Շատ պարզ է ամեն ինչ՝ կա՛մ դու օգնում ես հայրենազրկվելուն, կա՛մ դու դրա դեմ պայքարում ես: Ես ՔՊ-ին համոզելու կամ բացատրելու բան չունեմ: ՔՊ-ն պետք է հասկանա, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք չեն հաշտվում հայրենիք չունենալու հետ, մի օր գալու են իրենց դուռը: Չի ստացվելու պախկվել Փաշինյանի, նրա նկարի, ծառայողական մեքենայի, անվտանգության աշխատակիցների հետևում: Յուրաքանչյուր ոք հայրենիքի դավաճանության համար անվանական ու խիստ թիրախային պատասխանատվություն է կրելու»,-ասաց պատգամավորը: