31/08/2023 16:33
Երազանքներից դեպի նպատակ (Տեսանյութ)
Կոտայքի «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» երեխաներն իրենց ճամբարային հանգիստն են անցկացնում Դիլիջանում։ Երեխաների առօրյան այստեղ լցված է թիմային բազմաթիվ խաղերով, որոնց չի խանգարում անգամ տեղի արևն ու շոգը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղերում» երեխաները ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ինչպես ընտանիքում։ Շահառուները սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտված երեխաներն են։
Ճամբարականների հյուրը եղել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի գործընկեր Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ իրականցվել է ճամբարը։ Բանկի աշխատակիցները երեխաների համար պատրաստել են հագեցած ծրագիր, կիսվել սեփական փորձով ու ոգեշնչել երեխաներին՝ իրագործելու անհնարին թվացող երազանքները։
«Փորձել ենք ճամբարի երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնել. նրանց համար պլանավորել էինք ինտերակտիվ և թիմային խաղեր, ինչպես նաև զրուցեցինք, փորձեցինք երեխաներին փոխանցել այն գաղափարը, որ երազանքը չպետք է մնա երազանք, այն պետք է դառնա նպատակ ու այդ նպատակին հասնելու համար պետք է քայլեր կատարվեն։ Երեխաների հետ միասին փորձեցինք պլանավորել, թե ինչ քայլերով են առաջ գնալու. հատուկ թղթեր էինք պատրաստել, որ երեխաները կարողանան գրել ու փակցնել իրենց պատին՝ ամեն օր երազանքի մասին հիշելու ու այդ երազանքին հասնելու համար ամեն օր աշխատանք տանելու նպատակով»,- նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը:
«ՍՕՍ-Մանկական Գյուղերի» գործընկեր Ակբա բանկն այս ծրագիրն իրականացրել է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապանների աջակցությամբ։ Դեռ 2012-ին բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առաջին անգամ Հայաստանում թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև սպասարկման վարձի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործությանը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղերի» հետ Ակբա բանկի համագործակցությունն ավելի քան 5 տարվա պատմություն ունի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։