31/08/2023 09:57
«Ժողովուրդ». Առաջարկել են Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանի թեկնածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, և պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։
Գաղտնիք, չէ, որ մշտապես Փաշինյանն է ի վերջո իր համար «սիրելի» կադրերին նշանակում նման պատասխանատու պաշտոններին, որոնք հիմնականում ձախողում են. վկան խաղաղ պայմաններում մահացած զինվորներն են»։