31/08/2023 13:24
3 մլրդ 44 մլն դրամ հատկացվեց 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի` Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար
Կառավարությունն իր այսօրվա նիստում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացրեց 3 մլրդ 44 մլն դրամ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր առմամբ, 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:
«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում Կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,- նշեց նախարարը:
Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինությունց, ջրամատակարարման համակարգի արդիականացումից մինչև կրթական, մշակութային հաստատությունների տանիքների նորոգում ու մանկապարտեզի կառուցում:
Ավանդույթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է այս 9 մարզում համաֆինանսավորվող բոլոր ծրագրերի իրականացման ընթացքը: