01/09/2023 13:59
Սեպտեմբերի 2-ին աշխարհի 16 երկրներում տեղի կունենան «SOS Artsakh» հանրահավաքներ
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ, ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
Երևանում հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում։