01/09/2023 17:54
Ռևմատաոլոգիական հիվանդությունների խմբերը. Բարդություններ և ռիսկի գործոններ
Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն անդրադարձել է ռևմտոլոգիական հիվանդությունների տեսակներին` նշելով, որ դրանց թիվը հասնում է մինչև 20 պաթոլոգիայի:
Մի խումբը համարվում են ծանր ռևմատոլոգիական հիվանդություններ: Դրանց ժամանակ մեծ է ներքին օրգանների անդարձելի ախտահարումների ռիսկը:
Դրանք են՝
համակարգային կարմիր գայլախտը,
սկլերոդերմիան,
Շեգրենի հիվանդությունը,
դերմատոմիոզիտը,
համակարգային վասկուլիտները և այլն:
Ռևմատոլոգիական հիվանդությունների մյուս խումբը հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություններն են`
ռևմատոիդ արթրիտը,
Բեխտերևի հիվանդությունը,
պսորիատիկ արթրիտը,
պոդագրան՝ հոդատապը:
Այս դեպքերում երբեմն պատահում է, որ ներքին որևէ օրգան ախտահարվի, բայց ավելի շատ գործ ունենք հոդային ախտահարման հետ:
Երրորդ խումբը՝ համակարգային վասկուլիտներն են, որոնք համարվում են ծանր հիվանդություններ՝ ներքին օրգանների ախտահարման բարձր ռիսկով։
Այս խմբին են դասվում`
հանգուցավոր պոլիարտերիիտը,
Վեգեների գրանուլեմատոզը,
հեմորագիկ IgA-փոխկապակցված վասկուլիտը և այլն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն