01/09/2023 10:54
Ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները, ինչու՞ չեն զսպում Ադրբեջանին․ Շարմազանով
Նիկոլ, ԵՄ դիտորդներին բերում էիր ադրբեջանական կրակոցները զսպելու՞, թե՞ ավելի ինտենսիվացնելու համար, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․
«Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները։
Ինչու՞ չեն զսպում Ադրբեջանին։
Սրա մեղավորը դու ես, կապիտուլյանտ, որ քանդեցիր մի ողջ հաղթանակած պետության պաշտպանական համակարգն ու սարքեցիր քո նման իզմեր չունեցող աջաբսանդալ»։