01/09/2023 17:55
Սոթքում ու Նորաբակում խուճապ չկա, կրակոցները լսելի չեն եղել. մարզպետ
Քիչ առաջ եղել եմ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրերում, շփվել եմ բնակիչների հետ, խուճապային տրամադրություն չկա, զբաղված են իրենց աշխատանքներով։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից՝ առավոտյան նախաձեռնած սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ 1 վիրավոր։
«Իմ այցերի ընթացքում որևէ բնակավայրից կրակոցի ձայն չի լսվել, գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձանագրված չեն։ Դաշտերում կային աշխատող գյուղացիներ, նրանց հետ զրուցել եմ և դեռ նրանք էին ինձ հավաստիացնում, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքները, ոչ ոք չի խանգարելու նրանց», -հավելեց Կարեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում