01/09/2023 20:40
Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել․ Տիգրան Աբրահամյան
Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին»,- գրել է նա: