01/09/2023 11:29
Արցախի նախագահի նստավայրում կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են
Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է: