01/09/2023 21:18
Մշտադիտարկում է իրականացվելու՝ պարզելու՝ հնարավո՞ր է արդյոք շարունակել կրթական գործընթացը Արցախում. Կրթության նախարար
Չնայած գրենական պիտույքների սղությանը, աշակերտների թերսնմանը, շրջափակված ԼՂ-ում այսօր տոնական տրամադրությամբ մեկնարկել է նոր ուսումնական տարին: Առաջին տասնօրյակում մշտադիտարկում է իրականացվելու՝ պարզելու խնդիրները և հասկանալու՝ հնարավո՞ր է արդյոք շարունակել կրթական գործընթացը, հայտարարել է ԼՂ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Նորայր Մկրտչյանը նշել է՝ կան դպրոցներ, որտեղ մասնագետների խնդիր կա, քանի որ մոտ 300 ուսուցիչ աշխատանքի մի բնակավայրից մյուսն էր հասնում տրանսպորտով, որն այժմ չի գործում: