01/09/2023 17:10
Մհեր Գրիգորյանն ԱՄՀ պատվիրակության հետ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն է քննարկել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների կարևորությունը: