01/09/2023 12:39
Էդգար Սևիկյանը չի ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը
Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն է դարձել և գնահատել է իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի եւ կարիերայի համար։ Սակայն ես չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Հույս ունեմ, որ երկրպագուները ըմբռնումով կընդունեն իմ ընտրությունն ու ինքնուրույն որոշումը»,- նշել է Էդգար Սևիկյանը։