01/09/2023 12:22
Արայիկ Հարությունյանը ստորագրեց Գուրգեն Ներսիսյանին պաշտոնից ազատելու, Սամվել Շահրամանյանին՝ պետնախարար նշանակելու հրամանագրերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ստորագրել է հրամանագիր Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։