01/09/2023 13:07
Վահան Քերոբյանը Կամարիսում ելակ, ազնվամորի և մոշ է համտեսել
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ 6 հա ելակի ջերմատանը, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։
Ընկերության արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում:
Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից»։