02/09/2023 22:49
«Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքներ չկան»․ Փաշինյանը Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու «հեռանկարի» մասին
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրությունը կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ․ այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կան՝ վերաբերող Արցախի հայ բնակչությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայերի դեմ հնչող հայտարարությունները, հետաքրքրվել է իտալական La Repubblica թերթի լրագրողը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Փաշինյանը չի թաքցրել, որ Արցախի բնակչությունն անվտանգության երաշխիքներ այդ դեպքում չի ունենա։
«Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան»,- մասնավորապես, ասել է նա։